Рубрика: Մայրենի, Տոներ

Ձմեռային ուսումնական արձակուրդ 2023

1.Կարդում եմ Ջաննի Ռոդարիի Երկնագույն նետը վիպակը, որը շատ հետաքրիր է , նաև կարդացել եմ Հեքիաթ փշատերև ծառի մասին, որը նույնպես հետաքրքիր էր։Այն հոգատար և բարի եղևնու մասին էր։Խորհուրդ կտամ կարդալ երկուսն էլ։Դեռ չեմ կարդացել, բայց կկարդամ, իսկ արձակուրդներին դիտել եմ Հարի Փոթերի բոլոր սերիաները, որոնք նույնպես խորհուրդ կտամ դիտել։

2.Ամանորի գիշերը մեր տանը շատ հետաքրքիր անցավ, մեզ հյուր եկան տատիկս , պապիկս , հորեղբորս ընտանիքը, մորաքրոջս ընտանիքը, և մենք շատ լավ ժամանակ անցկացրինք։Այս Ամանորին ես շատ նվերներ ստացա՝գնդակ, Ֆիֆա 2023֊ ի խաղի դիսկ,կավի պատրաստման սարք, լեգո, խաղեր և շատ հետաքրքիր իրեր։Շատ շնորհակալ եմ Ձմեռ պապիկից բոլոր նվերների հանար։

3. Գիրք տետրը կատարել եմ գրքի մեջ։

Рубрика: Հայրենագիտություն, Տոներ

Իմ երազանքի նվերը

Այս Ամանորին ես շատ նվերներ ստացա։Բայց ամենակարևոր նվերը Ձմեռ պապիկի կողմից բերված Ֆիֆա 2023 ի խաղի դիսկն էր, որի մասին շուտվանից երազում էի։Ես և եղբայրս ամբողջ օրը դա ենք խաղում։

Հույսով եմ այս տարի կլինի խաղաղությքւն և բոլոր երեխաների երազանքմերը կկատարվեն։

Рубрика: Տոներ, բնագիտուցյուն

Իմ հայկական Ամանորը

Մենք շատ ուրախ հետաքրքիր ենք պատրաստվում Ամանաորին։Ամեն մելս ունենք մեր պարտականսւթյուններ՝հայրիկս պատրաստքւմ է բուդը՞ կտրատաւմ է մսեղենը, ես և եղբայրս օգնում ենք մայրիկիս պատրաստել աղցանները, զարդարել տոնածառը, գցել սեղանը, դրանում օգնում է նաև փոքրիկ քույրիկս։Մայրիկս պատրաստում է խմորեղեններ, նրբաբլիթներ(իմ ամենասիրածը), քյուֆտա, կիևյան կոտլետներ ու էլի լիքը համով բաներ։Մենք շատ գեղեցիկ ենք պատրաստում սեղանը,վառում ենք մոմերը։Նախընտրում ենք հյուրեր ընդունել Ամանորի գիշերը։

Ամանորը և Սուրբ Ծնունդը մեր ընտանիքի սիրելի տոներից են։

Рубрика: Տոներ

Համբարձման ծես

Համբարձման ծեսը չորեքշաբթի օրն է սկսվում։Աղջիկները պատանիները յոթ տարբեր աղբյուրից յոթ բուռ ջուր են հավաքում, քար են հավաքում և յոթ տարբեր ծաղկից թերթիկ կամ տերև են հավաքում։Դրանից հետո նոր միայն սկսում են երգել , խոսել։Սարքում են թելից տիկնիկներ։ Պատրաստում են հարյուրավոր ծաղկեփնջեր, իսկ ամենամեծ ծաղկեփունջը՝Ծաղկամերը, դրվսւմ է պուլիկի մեջ։Ու աղջիկների շորերերից կամ իրերից գցսւմ են կուժի մեջ, հետո վիճակ են հանում։Ում իրը հանեցին , նա այդ տարի ամսւսնանում է։

Ըստ ավանդության քրիստոնյա Վառվառե կույսը փախչում է կռապաշտ հորից, թաքնվում է Արա լեռան վրայի քարանձավում։Հայրը գտնում է նրան և սպանում։Քարաձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որը ըստ ժողովրդի Վառվառեի արցունքներն են։

Համբարձման ծեսը հիմնականում նշում են Ծաղկավանքում։

Рубрика: Տոներ

Ածիկացան

Այսօր ՝մարըի 28ին մենք դասարանում իրականացրեցինք ածիկացան։Տանից բերել էինք անհրաժեշտ պարագաները։Շատ լավ անցավ։ Կարծում եմ չորս օրից ածիկը կծլի, իսկ երկու շաբաթից այն կստանա իր իսկական տեսքը։Ես շատ եմ սիրուն Զատիկը։