Рубрика: Без рубрики, Հայրենագիտություն

Ինքնաստուգում

  1. Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
    Հայկը
    Հայկ կռվում էր Բելի դեմ
  2. Ի՞նչ է առասպելը։ Ի՞նչ առասպելներ ես հիշում։
    Ես հիշում եմ Հայկ և Բել առասպելը։
  3. Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
    Աստղիկ,Վահագն։
  4. Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
    Բագարան,Երևան,Անի,Դվին,Արտաշատ,
    Երևան
  5. Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
    Արմավիր-Արմավիր, Արարատ-Արտաշատ, Սյունիք-Կապան, Գեղարքունիք-Գավառ,Կոտայք-Աբովյան, Տավուշ-ԻջևանՙՎայուց Ձոր -Ջերմուկ,Երևան-Երևան,Շիրակ -Գյումրի,Լոռի-Վանաձոր
  6. Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։ Ո՞րն է ամենաերկար գետը։ Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։
    Դեբեդ,Ախուրյան,Արաքս,Գետիկ
    Հրազդան
  7. Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։ Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։
    Սասունցի Դավիթ,Մեծ Մհեր.Փոքր Մհեր,Սասունցի Դավիթ Ձենով Օհան,Մսրա Մելիք,Քուրկիկ Ջալարի:
  8. Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։
    Մեսրոպ Մաշտոց
    405․թ
    Մատենադարանի դիմացը
  9. Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ Ո՞ր արքայի օրոք։
    301․թ: Տրդատ Գ-ի օրոք ։
  10. Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
    Բագրատունիներ
    Արշակունիներ
    Ռուբինյաներ
  11. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։
    Գառնիի Տաճարը
  12. Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
    Այո որովհետև մեր հայրենիքի մասին է:
  13. Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։https://grigabrahamyan.wordpress.com/?p=2094
Рубрика: Հայրենագիտություն

Հին հայկական արհեստներ (Խեցեգործություն)

Խեցեգործությունը նույնն է ինչ կավագործությունը ուղղակի տարբեր անուններով։ կավագործություն անելիս կարելի է պատրաստել գրեթե ամեն ինչ։ Խեցեգործությունով զբաղվել են դեռ մ․թ․ա 6-4 դարերում Եւ մինջեւ մեր օրերը զբաղվում են։  (Մեր դպրոցում էլ ընտրության գործենեությանը շատերը ընտրել են կավագործություն եւ պատրաստում են ինչ ուզում են։) Կավը իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է Տրիպոլիի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ)։
Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե արձանիկները։Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին

Рубрика: Հայրենագիտություն

Էրեբունի» պատմահնագիտական արգելոց

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել[3]։

Рубрика: Հայրենագիտություն

Արև և լուսին

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

Рубрика: Հայրենագիտություն

Թեստ

1. Թվարկի’ր հայկական թագավորությունները։
Ռուբինյանների
Բագրատունիների
Արշակունիներ
Արտաշեսյան
վանի թագավորություն
կիլիկիա

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
վան

3.    Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
արտաշես արքան կարուցել է արտաշես և ուիշ քաղաքներ:

4.    Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Ծովից ծով

5.    Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
301 թվականին։

6.    Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Տրդատ Գ օրոք Գրիքոր Լուսավորիչի լուսավ:

7.    Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գառնիի տաճարը

8.   Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։
405թ
Մեսրոպ Մաշտոց։

9.    Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Արշակ Բ, Արշակ Գ , Պապ

10.   Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։
 Աշոտ Գ Ողորմածը, Գագիկ Ա , Սմբատ Բ,Գագիկ ա

11.   Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
Բյուզադացիների և Արաբների

12.         Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:
Ռուբինյան։
ՌՈՒԲԵՆ Ա

13.   Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին։Կիլիկիա 1100 ի սկիզբ

Рубрика: Հայրենագիտություն, Տոներ

Իմ երազանքի նվերը

Այս Ամանորին ես շատ նվերներ ստացա։Բայց ամենակարևոր նվերը Ձմեռ պապիկի կողմից բերված Ֆիֆա 2023 ի խաղի դիսկն էր, որի մասին շուտվանից երազում էի։Ես և եղբայրս ամբողջ օրը դա ենք խաղում։

Հույսով եմ այս տարի կլինի խաղաղությքւն և բոլոր երեխաների երազանքմերը կկատարվեն։

Рубрика: Հայրենագիտություն

Տիգրան մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Рубрика: Հայրենագիտություն

Հայկ և Բել

Опубликовано 

Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:

  Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ: